Բայդենը հայտարարել Է «Չինաստանին պատասխանատվության ենթարկելու» մտադրության մասին

Վաշինգտոնը մտադիր է ակտիվացնել գործակցությունը դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ Չինաստանի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ ավելի վաղ ընթացիկ ամսում մի շարք պետությունների ներկայացուցիչների հետ քննարկել է «Ինչպես պատասխանատվության ենթարկել Չինաստանին տարածաշրջանում»: Բայդենն արձանագրել է, որ նման խորհրդակցություններ, մասնավորապես, անցկացվել են Ավստրալիայի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ: «Քանի որ պետք է ժողովրդավարական երկրները համատեղ աշխատեն», - նշել է նա: Բայդենն ընդգծել է, որ նման խորհրդակցությունները կշարունակվեն, այդ թվում՝ եվրոպական երկրների հետ:

Բայդենը հիշեցրել է, որ ավելի վաղ բանակցություններ է վարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: «Մենք ունեցանք երկու ժամ տևողությամբ խոսակցություն։ Եվ մենք պարզ հասկացրեցինք իրար որոշակի բաներ:

Նա նաեւ ընդգծել է, որ Վաշինգտոնը կպնդի, որ «Չինաստանը խաղա արդար մրցակցության, արդար պրակտիկայի, արդար առեւտրի միջազգային կանոններով»:

Քաղաքականություն

Պատահարներ