Իրանը հարձակվել է իսրայելական ընկերությանը պատկանող բեռնանավի վրա․ ԶԼՄ

Հեռուստաալիքի տվյալներով ՝ նավը պատկանում է իսրայելական XT Management ընկերությանը, որի գրասենյակը գտնվում է Հայֆայում:

Իրանը հարված է հասցրել իսրայելական «XT Management» ընկերությանը պատկանող բեռնատար նավին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսրայելական «12–րդ ալիք»-ին:

«Իրանցի զինվորականները վաղ առավոտյան Արաբական ծովում հրթիռակոծել են  Տանզանիայից Հնդկաստան ընթացող բեռնատար նավը, որը վնասվել է, բայց շարունակել ճանապարհը», - հաղորդում է հեռուստաալիքը։

Հայֆայում գտնվող «XT Management» իսրայելական ընկերության սեփականատեր Ուդի Էնջելը տեղյակ է կատարվածի մասին։ Ուժային կառույցները միջադեպի վերաբերյալ հաղորդում են ստացել և, հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած նմանատիպ մի քանի միջադեպերը, փորձում են գնահատել` արդյոք Իրանն Իսրայելի դեմ նոր ճակատ չի՞ բացել ծովում։  Նավը կշարունակի իր երթուղին, վերանորոգումը նախատեսվում է իրականացնել Հնդկաստանում։

 

Քաղաքականություն

Պատահարներ