Կալինինգրադում ՌԴ ԱԻՆ ուղղաթիռ է կործանվել. անձնակազմի 2 անդամ զոհվել է

Ռուսաստանի Կալինինգրադի մարզում «Կա-32» ուղղաթիռ է կործանվել, հաղորդում է ТАСС-ը:

Ուղղաթիռն ընկել է Կուրշկի ծոցի ավազանում:

Նախնական տվյալներով՝ ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ մարդ է զոհվել, իսկ ուղղաթիռը պատկանել է ՌԴ ԱԻՆ-ին, այն փորձնական թռիչք է կատարել:

Ավիացիոն ծառայություններում ունեցած աղբյուրների տեղեկություններով՝ ուղղաթիռի կործանման հավանական պատճառներից մեկը կարող է լինել անձնակազմի սխալն ու տեխնիկական անսարքությունը, իսկ հավանական բոլոր տարբերակները քննության ժամանակ են ուսումնասիրվելու:

ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ անձնակազմի 2 անդամի կյանքը փրկել չի հաջողվել, ևս մեկն անհետ կորած է համարվում:

Քաղաքականություն

Պատահարներ