Շատ շուտով ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութը կմատակարարվի Հայաստան. Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հույս ունի, որ շատ շուտով ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութը կմատակարարվի Հայաստան: Մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում Կոպիրկինը ընդգծեց, որ այս հարցի ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում։

«Այն մոտենում է գործնական իրագործման փուլին։ Հույս ունեմ, որ բավականին արագ, մոտ ժամանակներում հնարավոր կլինի իրականացնել մատակարարումները։ Համենայնդեպս, մենք՝ որպես դեսպանություն, ամեն կերպ աջակցում ենք դրան», - ասաց դեսպանը:

Ինչ վերաբերում է պատվաստանյութը Հայաստանում արտադրելու հնարավորություններին, դեսպանն ասաց, որ  այդ հարցի շուրջ համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարությունը և ռուսական ներդրողները:


 

Քաղաքականություն

Պատահարներ