Վրաստանում պարետային ժամը չի հանվում․ Տիկարաձե

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն «ճոխություն» է համարում երեկոյան ժամերին դրսում տեղաշարժի արգելքի վերացումը, գտնում է, որ դրա համար հիմքեր չկան, իսկ պանդեմիան ոչ մի տեղ չի անհետացել:

Նախարարը համեմատական է տարել եվրոպական երկրների հետ՝ նշելով, որ որոշ տեղերում ամբողջական լոքդաուն է, իսկ Վրաստանում ամեն ինչ շատ ավելի մեղմ է:

Հիշեցնենք`  2020-ի նոյեմբերի 9-ից գիշերային ժամերին դրսում տեղաշարժն արգելվեց Վրաստանի խոշոր քաղաքներում։ Խախտման համար 2000 լարի տուգանք է նախատեսված։

Քաղաքականություն

Պատահարներ