Բայդենը հանձնարարել է սկսել զորքերի մի մասի դուրսբերումը Պարսից ծոցի տարածաշրջանից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Պենտագոնին սկսել զորքերի մասնակի դուրսբերումը Պարսից ծոցի տարածաշրջանից:

Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին, արդեն տեղափոխվել է Patriot զենիթահրթիռային համալիրների երեք մարտկոց, այդ թվում և Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայում տեղակայված մարտկոցը:

Պարբերականի տվյալներով՝ նման որոշում է կայացվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ընդհանուր ռազմական ներկայության վերատեղակայման ծրագրի շրջանակներում:

Patriot համալիրների մարտկոցների, մշտական ներկայություն ունեցող ավիակիրների և այլ ռազմական սպառազինման դուրսբերումը նշանակում է, որ մի քանի հազար զինծառայողներ կարող են ժամանակի ընթացքում հեռանալ տարածաշրջանից: Անցյալ տարվա վերջի դրությամբ՝ տարածաշրջանում շուրջ 50 000 զինծառայող էր տեղակայված:

Քաղաքականություն

Պատահարներ