Կալիֆոռնիայի բիզնես կենտրոնում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրաձգության հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են, հաղորդում է NBC հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել Օրինջ քաղաքի բիզնես կենտրոններից մեկում։

Տեղի ոստիկանության տեղեկություններով` իրավիճակը կայունացել է, իսկ բնակչությանն այժմ վտանգ չի սպառնում։

Հեռուստաալիքը նաև հաղորդում է, որ հրաձգության մեջ կասկածվողը նույնպես վիրավորվել է․ նրա վիճակը հայտնի չէ։

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը տեղի ունեցած իրադարձությունը որակել է «սարսափելի հանցագործություն» և ցավակցություն է հայտնել բոլոր տուժած ընտանիքիներին։

Քաղաքականություն

Պատահարներ