ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի բնակիչը տանը մեթամֆետամին, ափիոն, մարիխուաննա է պահել․ նա բերման է ենթարկվել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, դատարանի որոշմամբ, խուզարկվել է Երևանի բնակիչ 49-ամյա մի տղամարդու բնակարանը։ Խուզարկությանը մասնակցում էին նաև ոստիկանության շնավարժության բաժնի ծառայողները՝ խուզարկու շներով։

Տան տարբեր հատվածներում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Մասնավորապես, 5 գրամից ավելի մեթամֆետամին, 28 գրամից ավելի ափիոն, 4 գրամից ավելի մարիխուանա, քացախաթթվի անհիդրիդով սրվակներ և այլն։ Տղամարդը բերման է ենթարկվել: Նա կալանավորվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

Քաղաքականություն

Պատահարներ