Ոսկեվազ գյուղում 84-ամյա կինը մահացել է տան հարակից այգում բռնկված հրդեհից

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ը ԱԻՆ-ից տեղեկանում է, որ գյուղի տներից մեկի հարակից այգում բռնկված հրդեհի հետևանքով տարեց քաղաքացի է այրվել։

ԱԻՆ-ից հաղորդում են, որ հրդեհի մասին ահազանգը ստացել են 16։09-ին։ Հրդեհը ինքնամարվել է, այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, և ջերմահարվել՝ խաղողի վազեր։

Փրկարարները Հ․ Կ․-ի (ծնված 1937 թ.) այրված դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Shamshyan.com-ը հաղորդել է, որ մահացած քաղաքացին կին է։ Կայքի տեղեկություններով՝  Հայկանուշ Կ.-ի մահվան պատճառը եղել է չոր խոտն այրելը:  

Քաղաքականություն

Պատահարներ