Բողոքի ակցիա են պատրաստվում իրականացնել մանկապարտեզ չհաճախող երեխաների ծնողները

Մանկապարտեզ չհաճախող երեխաների ծնողները պատրաստվում են ակցիա իրականացնել Առողջապահության նախարարության մոտ։ Ակցիայի նախաձեռնող Անուշ Եսայանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ակցիան նախատեսում էին երեկ անցկացնել, սակայն, քանի որ կանանց կողմից քաղաքական ակցիա կար, չեն ցանկացել, որ նույնացվի այդ ակցիայի հետ։  

«Կարծում եմ ակցիան անցկացնելու օրը այսօր կորոշենք, շատ չենք ուշացնի, որովհետև ես էլի եմ զանգել քաղաքապետարան, ոչինչ չի փոխվել, կարծես սահմանափակումները չի վերացվել։ Մեր պահանջն այն է, որ առողջապահության նախարարությունը հանի սահմանափակումը, եթե ամեն ինչ անցել է բնականոն հունի, թող դպրոցներն ու մանկապարտեզներն էլ բնականոն աշխատանքի անցնեն։ Իմ երեխան 2017թ-ին է ծնվել և դեռ չի հաճախել մանկապարտեզ, սակայն պետք է սեպտեմբերին հաճախեր»,- ասաց նա։ 

Նա նշեց, որ հանդիպումներն ու զանգերը Առողջապահության նախարարություն և քաղաքապետարան անարդյունք են եղել, իսկ երեխաների տանը մնալն ավելի ռիսկային է. «Ես իմ օրինակով ասեմ, ես ինձ եթե հարմար է, իմ հետ եմ ամեն տեղ տանում բալիկներիս, քանի որ տղաս էլ երկրորդ դասարանում է սովորում, դա էլ մեկ ուրիշ խնդիր է։ Այսինքն ծնողներով կիսում ենք, թե որ օրը բալիկներին ով իր հետ տանի, կամ տանում ենք ժամավճարով պահելու տեղ»։ 




 

Քաղաքականություն

Պատահարներ