Օրվա լրահոս

Ռուսաստանն ու Հայաստանը ամբողջությամբ իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:

«Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու երկրների միջև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն, բոլոր մատակարարումներն իրականացվում են ժամանակին և ամբողջությամբ», - տեղեկացրել է Ռեշետնիկովան:
Նրա խոսքերով` երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը կշարունակվի հաստատված կարգով: «Ինչ վերաբերում է նոր գործարքներ կնքելու հնարավորությանը, այդ հարցերի մշակումը կիրականացվի ծրագրային կարգով»,-հավելել է Ռեշետնիկովան:

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայությունը չի բացառում ռուսական անօդաչու թռչող սարքերի Հայաստան առաքման հնարավորությունը, նշել է Ռեշետնիկովան:

«Այսօր մենք արտահանման համար առաջարկում ենք մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես՝ «Օրիոն-է» շարունակական թռիչքով հետախուզական համալիրը: Եթե հայկական կողմից համապատասխան դիմումներ լինեն, մենք պատրաստ ենք դրանք դիտարկել սահմանված կարգով»,-ասել է Ռեշետնիկովան:

«Օրիոնը» երկարատև թռիչքով միջին բարձրության անօդաչու համալիր է`1 տոննա առավելագույն թռիչքային քաշով և 200 կգ օգտակար ծանրաբեռնվածության առավելագույն քաշով:

Ներկայում անօդաչուն արտահանման է առաջարկվում օդային հետախույզի տարբերակով: Միևնույն ժամանակ, համալիրի հարվածային տարբերակը մատակարարվում է Ռուսաստանի զինված ուժերին: 

Վերջին նորություններ