Ֆրանսիացի պատգամավորները լքում են «Ֆրանսիա-Թուրքիա» միջխորհրդարանական բարեկամության խումբը

Ֆրանսիացի պատգամավորները լքում են «Ֆրանսիա-Թուրքիա» միջխորհրդարանական բարեկամության խումբը: Թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Բրյունո Կեստելը:

«Վաղը ես լքում եմ «Ֆրանսիա-Թուրքիա» բարեկամության խումբը: Բավական է արդեն»,- գրել է նա:

«Ֆրանսիա-Թուրքիա» բարեկամության խմբի պատգամավորների այս քայլի պատճառը ԵՄ ղեկավարների՝ Անկարա այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կապված արարողակարգային միջադեպն է:

Հիշեցնենք, որ նախօրեին, ԵՄ հաստատությունների ղեկավարների և Թուրքիայի նախագահի պաշտոնական բանակցությունների ընթացքում Ֆոն դեր Լեյենը ստիպված էր բավարարվել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցով, վերջիններս զբաղեցրել էին երկու աթոռները, որոնք առկա են արարողակարգային լուսանկարման գոտում:

 

Քաղաքականություն

Պատահարներ