Մնալու այնքան, մինչև մեր երեխեքի հարցը չլուծվի. Արսեն Ղուկասյան

Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին Պաշտպանության նախարարության մոտ են՝ փակ են պահում ՊՆ մուտքերը ու նշում՝ այս անգամ պայքարը երկարաժամկետ է։

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ երկար ժամանակ լռությունից հետո այսօր նորից գործողութունների են դիմելու։ Նախորդ անգամ, երբ հարազատները փակել էին ՊՆ մուտքերը, նախարարը խոստումներ էր տվել, իսկ մեկ ամիս անց դրանք չեն իրագործվել, հարցերն առ այսօր չեն լուծվել, ուստի ստիպված են նորից ՊՆ-ի մոտ հավաքվել։ Ղուկասանը կոչ արեց, որ հնարավորության դեպքում մյուս զինծառայողների հարազատներն իրենց միանան։

«Դեռ մեզ ոչ ոք չի մոտեցել, որոնք մեր դարդն ու վիշտը կիսում են՝ միացեք մեզ։ Սա արդեն լինելու է երկարաժամկետ։ Այստեղ ենք մնալու այնքան, մինչև մեր երեխեքի հարցը չլուծվի»,– ասաց Արսեն Ղուկասյանը և տեղեկացրեց, որ ՊՆ բոլոր մուտքերը փակ են։

 

Քաղաքականություն

Պատահարներ