Օրվա լրահոս

Կառավարության որոշմամբ Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Գործադիրը հավանություն տվեց համապատասխան որոշմանը:

Ղալումյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հանուն Տավուշի տնտեսական զարգացման ու բարեկեցության բարձրացման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Ղալումյանին և մաղթեց հաջողություններ:  

Ղալումյանը մինչ այս Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարն էր: Նախորդ շաբաթ Տավուշի մարզպետի պաշտոնից ազատվել էր Հայկ Չոբանյանը և նշանակվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:   

Վերջին նորություններ