Պարզվել է Երևանում անհայտ վարորդի կողմից «Ռենեսանս» ռեստորանի մոտ վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի ինքնությունը

Պարզվել է մարտի 31-ին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Շիրակի փողոցում «Ռենեսանս» ռեստորանի հարևանությամբ վրաերթի ենթարկված և տեղում մահացած հետիոտնի ինքնությունը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նա Երևանի բնակիչ, 83-ամյա Արևհատ Մ.-ն էր:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 31-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 60-65 տարեկան կին հետիոտնի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել էր փախուստի: 

Քաղաքականություն

Պատահարներ