ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակարանագողը բերման է ենթարկվել հենց դեպքի վայրից

Ապրիլի 7-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Դիլիջան քաղաքի՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված, 31-ամյա մի բնակիչ Շահումյան փողոցի առանձնատներից մեկում գողություն է անում:

Քրեական հետախույզներն անմիջապես դեպքի վայր մեկնեցին: Հանցամիտը տեխնիկական միջոցների գործադրմամբ արդեն բացել էր առանձնատան դուռը: Գողության պահին ոստիկանները բռնել էին: Կասկածյալը փորձել էր փախչել, այդ պահին դիմացի տնից ոստիկանության Դիլիջանի պահպանության բաժանմունքի ոստիկաններից մեկը քրեական հետախույզներին օգնության էր հասել: Բնակարանագողը դիմադրել էր, ինչի հետևանքով կոտրվել էր առանձնատան պատուհաններից մեկը և վնասել օգնության եկած ոստիկանի նախաբազուկը: 31-ամյա տղամարդու ջանքերն ապարդյուն էին: Նա բերման ենթարկվեց ոստիկանության Դիլիջանի բաժին և ձերբակալվեց: Վնասվածք ստացած ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց:
Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն

Պատահարներ