ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԳՇ պետի կողմից եկել էր հրավեր՝ մի քանի հոգու ընդունելու, բայց հավաքվածներն ուզում էին , որ նա մոտենա. Ղուկասյան

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ զինծառայողների ծնողները ամբողջ գիշեր մնացել են ՊՆ շենքի մոտ: 

«Մի ժամից կլինի մի սուտկա, որ ստեղ ենք: Էս ընթացքում ոչ ԳՇ պետը, որ ՊՆ նախարարը՝ լինելով ներսում, չբարեհաճեցին մոտենալ մեզ: Մի հատ ԳՇ պետի կողմից եկել էր հրավեր՝ մի քանի հոգու ընդունելու, բայց հավաքվածներն ուզում էին , որ նա մոտենա՝ թեկուզ ճաղավանդակներից այն կողմ: Ի դեպ, առավոտ շուտ, չեմ կարող ասել, թե որ մեկն էր, Վաղարշակը հաստատ կլիներ, ուղղաթիռը եկավ ստեղի պլաշադկեն իջավ, վեկալավ- տարավ»-, իր խոսքում ասաց Ղուկասյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Քաղաքականություն