ՍՊՈՐՏ. Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 
102 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ Արսեն Մարտիրոսյանը: Երրորդը ադրբեջանցի Դադաշբայլին էր: 

 

 

Պոկում վարժությունում 176 կգ արդյունքով Սամվելը երկրորդն էր, իսկ Արսենը՝ 171 կգ-ով՝ 4-րդը: 
 
Սամվելը հրեց 214 կգ, իսկ Արսենը՝ 209 կգ: 

Հրում վարժությունում Գասպարյանը առաջինն էր, Արսենը՝ երրորդը: 


 

 

 

Քաղաքականություն