Բրազիլիայում Հիսուս Քրիստոսի նոր հսկա արձան է կառուցվում. այն կլինի ավելի բարձր, քան խորհրդանշական Քրիստոս Քավիչը

Բրազիլիայում Հիսուս Քրիստոսի նոր հսկա արձան է կառուցվում: Այս մասին գրել է ֆրանսիական «Ֆրանս 24» լրատվամիջոցը։

 

Նշվում է, որ Հիսուս Քրիստոսի հսկա նոր արձանը, որը կառուցվում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հարավում, նույնիսկ ավելի բարձր կլինի, քան խորհրդանշական Քրիստոս Քավիչը, որը նայում է Ռիո դե Ժանեյրոյին: Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի Էնկանտադո քաղաքում կառուցվող արձանին այս շաբաթ ավելացվել են գլուխն ու ձգված ձեռքերը: Հուշարձանը նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին՝ համաձայն Քրիստոսի ընկերների ասոցիացիայի, որը համակարգում է աշխատանքը:

 

Արձանը, որի անունը Քրիստոս Պաշտպան է, կունենա 43 մետր (140 ոտնաչափ) բարձրություն, ներառյալ դրա պատվանդանը։ Ձեռքից ձեռքը երկարությունը կլինի 36 մետր, իսկ վերևի հատվածում կլինի ներքին վերելակ ու դիտարան։ Քրիստոս Քավիչի բարձրությունը 38 մետր է, ներառյալ պատվանդանը, իսկ ձեռքից ձեռք տարածությունը՝ 28 մետր: Այս հոկտեմբերի 12-ին նշելու է իր ծննդյան 90-ամյակը:

 

Քաղաքականություն

Պատահարներ