Լուսանկարներ. Բաքվում բացվել է ռազմական ավարի այգի, որտեղ ավելի քան 300 նմուշ կա 44-օրյա պատերազմից

Երկուշաբթի Բաքվում բացվել է ռազմական ավարի այգի, որտեղ ավելի քան 300 նմուշ կա 44-օրյա պատերազմից: Այգի այցելել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az-ը:  

Նշվում է՝ այգում ցուցադրվում են Ադրբեջանի ռազմական ավարները, որոնք հայկական կողմից Բաքվին են անցել 2020 թվականի աշնանը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում: 

Այգում ցուցադրվում է ավելի քան 300 ցուցանմուշ, այդ թվում՝ մինչև 150 կտոր ծանր տեխնիկա, տանկեր, մարտական մեքենաներ, հրետանային կայանքներ, զենիթահրթիռային համակարգեր, փոքր զենքեր և ռազմական մեքենաներ: 

 



Այգում  են գտնվում նաև «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, հայկական կողմն արձակել է Ադրբեջանի տարածք:

 

Քաղաքականություն

Պատահարներ