Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դուք վստա՞հ եք, որ վաղը թուրքը Երևանում չի լինի, ապա շրջվեց ու փախավ․ անհետ կորած զինծառայողի մայր. Tert

Հանդիպումը կայացավ, բայց մեր հարցադրումները ոչ մի հստակ պատասխան չստացան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց, Արցախում ծառայող զինվորներից մեկի մայրը՝ ներկայացնելով նախագահականում Նիկոլ Փաշինյանի հետ իրենց հանդիպումը։

«Իբրև թե մեր զինվորներին պետք է փոխարինեին պայմանագրային ծառայողները, բայց ընդամենը, ասում է, 1400 տեղ ենք հատկացրել։ Վեց ամսում հատկացրել եք 1400 տեղ ևս մեկ տարում կհատկացնեք 1500 տեղ, իսկ թե երեխաներին երբ այնտեղ կփոխարինեն, դա չկա, ոչ մի խրախուսանք չի հասնում, քանի որ ծառայել են, պատերազմ է, անցել է, կրա՞կն են ընկել, որ ողջ են մնացել մեր երեխեքը»,–ասաց նա։

Նա նաև նշեց, որ ամենից շատ զարմացել է մի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պատասխանից․«Ասում եմ՝ իմ երեխան ծառայում է, դիրքեր ունենք, որ 30 մետրի վրա թուրքերի հետ են, ի՞նչ անվտանգության երաշխիք եք տալիս, ասում է՝ դուք վստա՞հ եք, որ վաղը թուրքը Երևանում չի լինում։ Սա է վարչապետի պատասխանը, դրանից հետո թողել ենք, դուրս ենք եկել, ասեց՝ վաղը թուրքը կարող է Երևանում լինել, ասացի՝ դուք վստա՞հ եք, որ Երևանում կլինի,  շրջվեց ու փախավ»,– ասաց նա և նշեց, որ ոչ մի կոնկրետ պատասխան չեն ստացել, և նույնիսկ հույս չեն տվել։

 

Տեսանյութը՝ Tert.am

Քաղաքականություն

Պատահարներ