ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերիների ծնողներից չեք ուզո՞ւմ ներողություն խնդրել. հարց՝ իմքայլական պատգամավորին

Այս պահին Կառավարության ասածին ավելացնելու բան չունեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ խոսելով գերիներին վերադարձնելու հայտարարության մասին, որը, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, կեղծ էր:

Բաղդասարյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին և հորդորեց դիտել իր ավելի վաղ տված հարցազրույցը, քանի որ ինքն արդեն բոլոր հարցերին պատասխանել է:

Լրագրողի դիտարկմանը, թե հարցազրույցի ժամանակ նաև հստակ ասվել է, թե գերիների խումբ է վերադառնալու, Բաղդասրյանը ոչինչ չպատասխանեց ու մտավ իր աշխատասենյակ: Նա չպատասխանեց նաեւ հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք գերիների ծնողներից ներողություն խնդրել:

Քաղաքականություն

Պատահարներ