ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացին վնասել է մեքենան` ճանապարհի անբարեկարգ լինելու հետևանքով

Երթևեկության ընթացքում քաղաքացին վնասել է մեքենան` ճանապարհի անբարեկարգ լինելու հետևանքով: Քիչ առաջ auroranews-ը ահազանգ ստացավ քաղաքացուց, ով պատմեց, որ այսօր Բագրևանդ տանող ճանապարհահատվածում՝ ՊՆ-ից մի փոքր վերև,  ճանապարհի անբարեկարգության հետևանքով վնասել է մեքենան: 

«Վթարային իրավիճակ կտեղծվեր: Կողքի մեքենային չհարվածելու համար ստիպված չեմ փախցրել մեքենան և ընկել եմ փոսի մեջ՝ ինչի հետևանքով վնասվել է իմ մեքենան», -ասաց նա: 

Ըստ լուսանկարների՝ կարելի է ենթադրել, որ ամբողջությամբ վնասված է մեքենայի անվադողը: 

 

 

 

Մեզ դիմած քաղաքացին ասաց, որ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ մեքենայի վնասը փոխահատուցելու համար: 

 

 

 

Ինչպես երևում է տեսանյութում ասֆալտապատ ճանապարհի վրա առաջացած են փոսեր, որոնց հետևանքով վարորդների համար ստեղծվում են երթևեկությունը խանգարող իրավիճակներ՝ ինչից էլ երբեմն հայտնվում են նման կացությունում  և կրում  նյութական կորուստներ: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ