ֆրանսիական Բիչ քաղաքի պաշտոնական էջը Facebook-ն արգելափակել է՝ վիրավորական բառի հետ նմանության պատճառով

Facebook-ն արգելափակել է ֆրանսիական Բիչ (Bitche) քաղաքի պաշտոնական էջը՝ ամերիկյան bitch (թարգմ․՝ քած) վիրավորական բառի հետ նմանության պատճառով, հաղորդում է CNN-ը։ 

Տեղական Radio Melodie հեռուստաընկերությունը հայտնել է, որ Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող քաղաքի ֆեյսբուքյան պաշտոնական էջի արգելափալումից հետո քաղաքային իշխանությունները ստիպված են եղել այլ անվամբ (քաղաքի փոստային ինդեքսի՝ Mairie 57230-Tert.am) նոր էջ ստեղծել։ 

Քաղաքապետ Բենուա Քիֆեն հայտնել է, որ սկզբում կարծել են՝ խնդիրը տեխնիկական է, սակայն ավելի ուշ հասկացել են էջի արգելափակման պատճառը և մարտի 19-ից ի վեր փորձել են Facebook-ի հետ կապ հաստատել, բայց ապարդյուն։ 

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, ԶԼՄ-ների հաղորդագրությունների ֆոնին նախօրեին վերականգնվել է 5100 բնակիչ ունեցող քաղաքի ֆեյսբուքյան էջը։ 

Facebook-ում նշել են, որ էջը «սխալմամբ էր հեռացվել»։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ