ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոտայքի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Ապրիլի 14-ին ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Գետամեջ գյուղից ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկել նույն գյուղի 54-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն, չորացված, մանրացված բուսական զանգված:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողն իր տնից ներկայացրել է առանձնապես խոշոր չափի՝ 1 կգ 870 գրամ կանեփի 5 թուփ և ստվարաթղթե երկու արկղ՝ 800 գրամից ավելի կանեփանման զանգվածով։

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կանեփ է, քաղել է իր տան հետնամասի հողատարածքից՝ իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն

Պատահարներ