ԱԺ-ում իշխանական պատգամավորների օնլայն քասթինգն է՝ ընտրություններում անցողիկ տեղերում «գրվելու». Աբրահամյան

ԱԺ-ում չստացված դերասանների փառատոն է, ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Իշխանությանը հուշել են, որ ինչքան հնարավոր է շատ դաշտը հիմարություններով լցնեն, ինչը, ըստ իրենց, երկրորդ պլան կմղի իշխանությանը գործած ծանր հանցագործությունները թեման: Միաժամանակ, սա իշխանությունը ներկայացնող պատգամավորների օնլայն քասթինգն է՝ արտահերթ ընտրություններում անցողիկ տեղերում «գրվելու» և Արցախի հանձնումը հետագայում ևս արդարացնելու համար:
Սրանց տեսակը դեռ երկար հետազոտման կարիք ունի, եղած որակումներն ամբողջությամբ չեն բնութագրում գործող իշխանությունների իրական նկարագիրը», - գրել է փորձագետը:

Քաղաքականություն