ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեյթու Բրայզան այցելել է Բաքվի «ռազմական ավարի պուրակ». ՀՀ ԱԳՆ-ն զբաղվի «սև ցուցակով». պատգամավոր

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեյթու Բրայզան այցելել է Բաքվի «ռազմական ավարի պուրակ»: Խորհրդարանում այդ թեմային անդրադարձավ իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ Բրայզայի թրքամետ դիրքորոշումների արդյունքները քաղել ենք:

Պատգամավորը նկատեց, որ պետք է զբաղվել «սև ցուցակով».

«Ժամանակն է, որ ՀՀ ԱԳՆ-ն սկսի շատ լուրջ զբաղվել «սև ցուցակով»: Ժամանակին շատ հանդուրժողական ենք եղել տարբեր մարդկանց նկատմամբ, բայց նրանք պետք է իմանան, որ նմանատիպ քայլերի դեպքում իրենք Հայաստան ոտք դնելու իրավունք չեն ունենալու»:

Հովհաննիսյանի խոսքով՝ Բրայզայի պահվածի վերաբերյալ ԱՄՆ-ն պետք է հստակ դիրքորոշում արտահայտի:

Քաղաքականություն

Պատահարներ