Խորհուրդ են տվել դատարանում պատասխանատվության ենթարկել ինձ արատավորող անձանց․Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է լրագրող Անի Գևորգյանի այսօրվա ասուլիսի ճեպապատկերն ու կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է դատարանում պաշտպանել իր իրավունքները։

«Նշված բացարձակ սուտ և զրպարտչական հայտարարության կապակցությամբ այսօր արդեն իսկ զրուցել եմ իմ իրավաբանների հետ, ովքեր խորհուրդ են տվել դատարանում պաշտպանել իմ իրավունքներն ու պատախանատվության ենթարկել ինձ արատավորող և կեղծ տեղեկավություն տարածող անձանց»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ լրագրող Անի Գևորգյանն օրերս սոցիալական ցանցերի տարբեր էջերում սպառնալիքներ է ստացել՝ կապված իր մասնագիտական գործունեության հետ։ Օգտատերերի մի խումբ տարածել է լրագրողի և նրա մանկահասակ երեխայի լուսանկարը՝ ուղեկցող վիրավորական և արժանապատվությունը նվաստացնող տեքստերով:

Միջադեպին արձագանքել էին լրատվական տարբեր կազմակերպություններ, նաև ՄԻՊ գրասենյակը։

Քաղաքականություն

Պատահարներ