Ռուսաստանը ԱՊՀ երկրներից պահանջել է մինչև հունիսի 15-ը վերադարձնել իրենց անօրինական ներգաղթյալներին

ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գորովոյը դիմել է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին՝ խնդրելով աշխատանք տանել անօրինական միգրանտների հետ, որոնք ներկայումս գտնվում են Ռուսաստանի տարածքում: Նա նշել է, որ հակառակ պարագայում խնդիրը կարող է հասնել արտաքսմանը: Այս մասին հայտնում է TACC-ը:  

 

Դիմելով ԱՊՀ երկրներին՝ նա նշել է. «Շատ քաղաքացիներ կան, որոնք այսօր մեր երկրի տարածքում անօրինական են գտնվում։ Եթե մենք ձեզ հետ  այդ թիվը մինչև հունիսի 15-ը չվերացնենք, ինչպես պահանջում է ՌԴ նախագահի հրամանագիրը, այդ մարդիկ ենթարկվելու են պատժի՝ ընդհուպ մինչև արտաքսում»- ասել է պաշտոնյան:  Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է ՌԴ ՆԳՆ ունեցած տվյալները: Համաձայն այդ տվյալների՝  Ռուսաստանում Ուզբեկստանից ավելի քան 332 հազար, Տաջիկստանից՝ 247 հազար,  Ուկրաինայից 152 հազար, Ադրբեջանից 120 հազար, Ղրղզստանից 115 հազար, իսկ Հայաստանից 61 հազար ներգաղթյալ կա:  

 

Քաղաքականություն

Պատահարներ