«Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումները Հայաստանում կսկսվեն ապրիլի 19-ից

Կորոնավիրուսային հիվանդության դեմ  «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութով պատվաստումը Հայաստանում կսկսվի ապրիլի 19-ից։  Պատվաստանյութն արդեն բաշխված է առաջնային օղակի բժշկական հաստատություններին: 

 

Այս մասին «Հայակական Ժամանակին»  հայտնեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

 

««Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին 15 հազար չափաբաժինը կստանան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, սոցիալական հաստատությունների աշխատողները, 18-ից մինչեւ 55 տարեկան քաղաքացիները, իսկ 55 տարեկանից բարձր քաղաքացիները հնարավորություն կունենան այդ պատվաստանյութով պատվասվել, երբ Ռուսաստանից Հայաստան ներկրվի պատվաստանյութի նոր խմբաքանակ 55-ից ավելի բարձր քաղաքացիները ևս կպատվաստվեն այդ պատվաստանյութով»,- ասաց նա:

 

Հիշեցնենք՝ ապրիլի 13-ից Երևանում, իսկ ապրիլի 14-ից մարզերում սկսվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումները:  Այժմ առաջին փուլում պատվաստվում են ռիսկային առաջին խմբի 65 տարեկանից բարձր անձինք:

Քաղաքականություն

Պատահարներ