Օրվա լրահոս

Ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքթաթային հոդի միջանցիկ թափանցող վերք, փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը և ոստիկանության Սիսիանի պետ Ավետ Հովհաննիսյանը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Անուշ Ապետյանն է, ով նշված վնասվածքը ստացել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 209-րդ կմ հատվածում գտնվող «Ճանապարհային տնակ» կոչվող հարակից տարածքում՝ անհայտ հանգամանքներում՝ դեռևս անհայտ անձի կողմից արձակված հրազենի կրակոցից:

Փաստի աթռիվ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերջին նորություններ