Ծրագրված էր, որ ես կայցելեմ Ջավախք, բայց կովիդի պատճառով այն հետաձգվեց. Արմեն Սարգսյան

Ծրագրված էր, որ ես կայցելեմ Ջավախք. նույնիսկ կա նախօրոք պայմանավորվածություն, որ Վրաստանի նախագահի հետ պետք է այցելենք. այդ ցանկությունը մինչեւ հիմա մեջս կա, բայց ես հասկանում եմ, որ այսօր կորոնավիրուսի պատճառով այդ տարածք այցելելը համարյա անհնարին է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Թբիլիսիում հայ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 

«Չես կարող հեռվից մարդկանց հետ շփվել: Պետք է անմիջական մոտիկից լինի, հետեւաբար դա հետաձգվեց: Բայց ես հույս ունեմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ կորոնավիրուսի վտանգը ավելի քիչ կլինի, դա անհրաժեշտ է եւ մեզ համար, եւ իրենց համար»,-ասել է նա: 

 

Քաղաքականություն

Պատահարներ