Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտում

ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում և անտառային հատվածներում: 
 
Միաժամանակ, ԱԻՊԾ սակրավորները՝ ՌԴ գործընկերների հետ մեկտեղ, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը բոլոր բնակավայրերում շարունակում են ռազմամթերքի հայտնաբերման ուղղությամբ կատարել իննժեներահետախուզական աշխատանքներ: Տեղեկատու հեռախոս-911, 047 94 09 11

Քաղաքականություն

Պատահարներ