Զինված տղամարդը Թբիլիսիի բանկերից մեկում պատանդներ է վերցրել

Զինված տղամարդը Թբիլիսիում ներխուժել է բանկերից մեկի մասնաճյուղ, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Նախնական տվյալներով՝ նա երկու մարդու է պատանդ պահում: 

«Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, հարձակվողը ձերբակալված Է: Հատուկ գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել: Բոլոր պատանդները գտնվում են անվտանգ վայրում»,- ասել Է նա  ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն: 

Տեղում աշխատում են ոստիկաններ, տարածքը շրջափակված է, փակ է մետրոյի մոտակա՝ «Ավլաբարի» կայարանը:
 

Քաղաքականություն