Արսեն Թորոսյանը հերքում է՝ իրեն չեն ծեծել, «հորինված կեղծիք» է

Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հերքում է տարածված լուրերը, թե անհետ կորած զինվորների հարազատների և իր միջև միջադեպ է տեղի ունեցել։  

Նա հայտարարություն է տարածել Facebook-ի իր էջում՝ նման լուրերն անվանելով «հորինված կեղծիք»։ 

«Որոշ կայքերում տարածում գտած լուրը, թե իբրև իմ և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, ամբողջությամբ սուտ է և հորինվածք»,- գրել է Թորոսյանը։ 

Նշենք, որ սոցցանցերում, ապա նաև մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե օրերս կառավարության շենքում անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորների ծնողները ծեծել են Արսեն Թորոսյանին՝ «դրսևորած լկտի պահվածքի համար»։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ