Եղանակ և ավտոճանապարհներ. Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. Լարսը բաց է

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ը, պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: 

Երևան քաղաքում՝ ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 
 

 

-

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ 


Լարսի մասին 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա։ 
 

 

 

Քաղաքականություն