7 օրում Իլոն Մասկն իր կարողությունը ավելացրել է 12,8 միլիարդ դոլարով
Մեկ շաբաթվա ընթացքում Իլոն Մասկն իր կարողությունը 12,8 միլիարդ դոլարով ավելացրել է
Իլոն Մասկը եւ Եվրոպայի ամենահարուստ մարդը՝ Բեռնար Առնոն, մեկ շաբաթվա ընթացքում իրենց կարողությունն ավելացրել են յուրաքանչյուրը 13 միլիարդ դոլարով եւ մոտեցել են աշխարհի ամենահարուստ գործարար Ջեֆ Բեզոսին, գրում է Forbes-ը:
Louis Vuitton-ի սեփականատեր Բեռնար Առնոյի կարողությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 13 միլիարդ դոլարով: Ֆրանսիացին շաբաթվա ընթացքում կապիտալի աճով առաջատար է դարձել համաշխարհային միլիարդատերերի շրջանում: Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը նրան մի փոքր է զիջում՝ նրա կարողությունն ավելացել է 12,8 մլրդ դոլարով: Միլիարդատերերը շուկաների ռեկորդային աճի հիմնական շահառուներն են, որոնք չորրորդ շաբաթն անընդմեջ թարմացնում էին ռեկորդը:
Առնոյի LVMH ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթվա ընթացքում աճել են 7,8%-ով եւ հասել են ռեկորդային բարձրության: Ներդրողները ընկերությունից սպասում են մեծ վաճառքներ եւ ողջունում են նոր ձեռքբերումներն ու համագործակցությունները: 15,8 միլիարդ դոլարով Tiffany & Co. ոսկերչական ապրանքանիշի գնումը դրական ազդեցություն է ունեցել: Առնոյի կարողությունը հասել է 181,6 միլիարդ դոլարի, վկայում է Forbes-ի վարկանիշը, որը թարմացվում է իրական ժամանակում: Գործարարի կապիտալը 2020 թվականի մարտից աճել է ավելի քան 100 միլիարդ դոլարով:
Ներկայումս Մասկի կարողությունը գնահատվում է 179,7 միլիարդ դոլար: Tesla-ի բաժնետոմսերը սակարկումների շաբաթն ավարտել են գրեթե 740 դոլարով՝ հինգ օրում դրանք թանկացել են 9,3%-ով: Ընկերության բաժնետոմսերը սկսել են արագ աճել այն բանից հետո, երբ Canaccord Genuity-ի վերլուծաբան Ջեդ Դորսհայմերը բաժնետոմսի գնի կանխատեսումը ավելի քան երկու անգամ ավելացրել է` մեկ բաժնետոմսի համար 419-ից հասցնելով 1071-ի:
Նմանատիպ հոդվածներ
Ռուս մասնագետները ստեղծել են անօդաչու թռչող սարքերի դեմ օդային ականապատման առաջին համակարգը. ԶԼՄ
Ռուս մասնագետներն ստեղծել են անօդաչու թռչող սարքերի դեմ աշխարհում առաջին «օդային ականապատման» համակարգը, հայտնել է ZALA...
ԵՂԱՆԱԿ. Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցե...
Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 17-ին, 19-20-ը՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջաննե...
Երկրաշարժ՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին
Ադրբեջանի և Իրանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ տեղեկատվության ՝ ցնցումներ են գրանցվել Ադրբեջանի Բիլյասու...