ԱԱԾ-ն հերքում է «Ամերիաբանկի» խորհրդի նախագահին բերման ենթարկելու և հարցաքննելու լուրը. «Արմենպրես»

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքում է լուրերը, որ բերման է ենթարկել, հարցաքննել ու այնուհետև ազատ է արձակել «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանին։

 

«Արմենպրես»-ը ԱԱԾ մամուլի կենտրոնից փորձեց ճշտել՝ համապապատասխանո՞ւմ են արդյոք այդ լուրերն իրականությանը, որտեղից հարցին ի պատասխան նշեցին, որ տարածված այդ տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և հորդորեցին զերծ մնալ հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելուց։

 

Հիշեցնենք, որ այսօր Auroranews-ը կապ է հաստատել «Ամերիաբանկի» հետ, որտեղից մեզ ասացին, որ դա ակնհայտ սուտ է, կեղծիք է: 

 

 

Քաղաքականություն