«Կա վարկած, որ պատերազմը՝ հողերը հանձնելու բեմականացում էր». Հայկ Մանասյան

Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Կա վարկած, չեմ ասում թե արդարացի կամ իրականություն հանդիսացող: 
Բայց կա վարկած, որ պատերազմը՝ հողերը հանձնելու բեմականացում էր: Այսինքն անհնար էր հայ ժողովրդին գալ և ասել, որ պայմանավորվել ենք հողերը հանձնել, քանի որ տեղում կթռնեին որպես իշխանություն: 
Ու որպեսզի հայ ժողովրդի համար համոզիչ լինի, բեմականացվեց պատերազմ, որում մենք պարտվեցինք, հողերը տրվեցին, ստիպված խաղաղապահը մտավ ու փրկեց մեզ, ստիպված խոստացանք Զանգեզուրով ճանապարհ, որը ոչ թե մերն է լինելու, այլ ռուսական ФСБ-ինը, այսինքն Ռուսաստանինը: 
Այս վարկածի մասին կարելի է խոսել բերելոբ թե՛ հաստատող, թե՛ կասկածի տակ վերցնող փաստարկներ: Օրինակ հաստատող փաստարկ է այն, որ զորահավաքի փոխարեն ֆիդայական շարժում բեմականացվեց, զինկոմների փոխարեն գյուղապետերին կոչ արվեց ջոկատներ կազմել և այլն: Վարկածը կասկածի տակ վերցնող փաստարկեներից է այն, որ արդեն պատերազմի 24-րդ օրը կարելի էր համարել, որ հանձնումն ու մեր բանակի կործանումն իրականացված է, բեմականացումն իր առջև դրված խնդիրը լուծել է, ու կարիք չկար ևս 20 օր դիմադրել ու պատերազմ շարունակել: Կամ ասենք կարելի էր հայտարարել որ Շուշին ընկել է ու ստորագրել կապիտուլյացիան, ոչ թե 3-4 օր խաբել, թե պայքարը շարունակվում է, ու միայն Արցախի նախագահից եկող լուրերից հետո հանձնվել: 
Բայց ամեն դեպքում, ունա՞կ էր արդյոք մեր կառավարությունը պատերազմ բեմականացնել, թե ոչ, կախված է մեկ ուրիշ հարցից: Մեկ ուրիշ հարցի պատասխանից: 
Եվ այդ մեկ ուրիշ հարցը հետևյալն էր. Արդյո՞ք մեր իրշխանությունները, մինչև պատերազմն անկեղծորեն կասեին հայ ժողովրդին, որ Ղարաբաղի անվտանգության գոտին հանձնել են բանակցություններում, ու ստիպված են իրենց տված խոստումը գործնականում իրականացնել: 
Իհարկե, ո՛չ: 
Բանակցություններում մեր դիրքերի զիջումը պետական գաղտնիք էր 20-25 տարի շարունակ: 
Ու պետական գաղտնիք էր նաև այն, որ մենք բանակցություններում պատրաստվում էինք ստորագրել ,,կապիտուլյացիոն,, փաստաթուղթ: 
Պետական գաղտնիք էր, որ հեղափոխությունն իրականում Արցախը հանձնողի կադրային ընտրություն էր, նախապես պլանավորված: 
Այսքան բան սեփական ժողովրդից գաղտնիք պահող նախկին և ներկա իշխանություններն ունա՞կ էին պատերազմ բեմականացնել, սեփական անճարությունը քողարկելու համար: 
Կարծում եմ ԱՅՈ: 
Թեև սա ընդամենը վարկած է, թեև բավականին հիմնավոր վարկած»: 
 

 

Քաղաքականություն

Պատահարներ