Լաս Վեգասում հուլիսի 10-ին կայանալիք խառը մենամարտերի Մաքգրեգոր-Պորիե մրցաշարի բոլոր տոմսերը վաճառվել են մի քանի վայրկյանում

Լաս Վեգասում հուլիսի 10-ին կայանալիք խառը մենամարտերի UFC-264 մրցաշարի բոլոր՝ 20 800 տոմսերը վաճառվել են մի քանի վայրկյանում՝ hաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը:

Մրցաշարի գլխավոր մենամարտում հանդիպելու են երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը և ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեն:

 

Հիշեցնենք, որ դա լինելու է Մաքգրեգորի ու Պորիեի միջև երրորդ մենամարտը: Հունվարի 24-ին Աբու Դաբիում UFC-257 մրցաշարի շրջանակում Դասթին Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր իռլանդացուն: Մարզիկները հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին: Այդ ժամանալ իռլանդացին հաղթել էր տեխնիկական նոկաուտով:

Քաղաքականություն