Ռուս մասնագետները ստեղծել են անօդաչու թռչող սարքերի դեմ օդային ականապատման առաջին համակարգը. ԶԼՄ

Ռուս մասնագետներն ստեղծել են անօդաչու թռչող սարքերի դեմ աշխարհում առաջին «օդային ականապատման» համակարգը, հայտնել է ZALA Aero ընկերությունների խմբի («Ռոստեխ» պետական կորպորացիայի «Կալաշնիկով» ընկերությունների խմբի մեջ է մտնում) գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Զախարովը: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա խոսքով, համակարգի հիմքը կդառնան կամիկաձե «Լանցետ» դրոնները. դրանք պոտենցիալ հակառակորդի անօդաչու սարքերից կրկնակի արագ են և հեշտությամբ կարող են խոցել դրանք: 

«Մենք վարընթաց թռիչքի ժամանակ մեր ժամում 300 կիլոմետրով միանգամայն հանգիստ դա կանենք»,- հայտարարել է Զախարովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: 

Բացի այդ, «Լանցետ»-ները կարող են օդում գտնվել մի քանի տասնյակ ժամվա ընթացքում ՝ դրանով իսկ ստեղծելով «ականապատում»: 

Առայժմ համակարգն անցնում է փորձարկումներ, որոնց ընթացքում դրոնները մարզվում են օդապարիկների վրա։ 


 

Քաղաքականություն