Օրվա լրահոս

Սյունիքի մարզի Մեղրիում այս պահին մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել և դեմ արտահայտվել Նիկոլ Փաշինյանի այցին: 

 Քաղաքացիները պնդում էին, որ Փաշինյանը չպետք է մտնի քաղաք, պղծի իրենց հողը «Մենք չենք թողնում, որ էդ կապիտուլյանտը մտնի էս ռայոն: Չենք ուզում, ինքը գա կանգնի մեր հողի վրա: Ով Նիկոլի կողմն ա՝ թուրք ա»,-ասում էին  հավաքվածերը: Նրանք սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան»:

Երբ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ շենքից, հավաքվածներն սկսեցին վանկարկել «Նիկոլ թուրք»: Նիկոլ Փաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ նստեց մեքենան ու հեռացավ:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 21-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ագարակ քաղաք, որտեղ քաղաքացիները նրան դիմավորել են հայհոյանքներով եւ վիրավորանքներով։ Սյունեցիները պահանջում էին, որ նա հեռանա մարզից։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Ագարակից։

Վերջին նորություններ