Օրվա լրահոս

ԱՄՆ-ն Թուրքիային պաշտոնական ծանուցագիր է ուղարկել F-35 կործանիչների արտադրական ծրագրից վերջինիս դուրսբերման մասին` Անկարայի կողմից ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգերի գնման պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Պենտագոնում իր աղբյուրին:
Նշվում է, որ ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել F-35-ի արտադրության մասին համատեղ հուշագիրը, որը Թուրքիան ստորագրել էր 2007 թվականի հունվարին:
Հուշագիրը ստորագրել էին նաև F-35 նախագծի մյուս 7 գործընկերները` Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Ավստրալիան, Դանիան, Կանադան և Նորվեգիան:

Վերջին նորություններ