Գավառի ոստիկանները խարդախության խոշոր չափի հերթական դեպքն են բացահայտել. խմբում ներգրավված են եղել երեխաներ

Գավառի բաժնի ծառայողները  խարդախության հերթական դեպքն են բացահայտել:  Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ, ձեռնարկված  միջոցառումների  արդյունքում ստացել են օպերատիվ տվյալներ, որ անցյալ տարվա սեպտեմբեր ամսից մինչև այս տարվա ապրիլն ընկած ժամանակահավածում Գեղարքունիքի մարզի բնակիչ,  44-ամյա   Թաթուլ Ժ.-ն իր անչափահասա որդու  հետ Գավառի բնակիչ,  35-ամյա Մանե Մ.-ի հետ անչափահաս որդու վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով վերջինիցս պահանջել և մաս-մաս ստացել են Մանե Մ.-ին պատկանող խոշոր չափի գումար:  

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այն կազմում է մոտ 2200 ԱՄՆ դոլար, 4 հազար ՌԴ ռուբլի և Գավառի ոստիկանների ստացած տեղեկությունները հավաստի են եղել, որ  Մանե Մ.-ի անչափահաս տղան այդ ամենը վերցրել է իրենց տանից: Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Թաթուլ Ժ.-ն և նրա անչափահաս որդին ներկայացվել են ոստիկանության Գավառի բաժին, իսկ Մանե Մ.-ն հրավիրվել է:  Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Մանե Մ.-ն աշխատում է Հայաստանի ուժային կառույցներից մեկում: 

Քաղաքականություն