Ռուս խաղաղապահները 200 տոննա հումանիտար բեռ են հատկացրել ադրբեջանական կողմին

Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը շարունակում է ապահովել բեռներ տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքների միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Սոցիալական կառույցների և բնակելի տների էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար Հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի 14-րդ շարասյունը՝ կազմված 17 ԿամԱԶ զինվորական և ուղեկցող մեքենաներից, անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել է 200 տոննա բեռի տեղափոխում Քարվաճառի շրջան:

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ 13 ավտոշարասյան միջոցով շուրջ 2400 տոննա բեռ է տեղափոխվել: Աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին:

Քաղաքականություն