Սլովակիան ՌԴ դեսպանության երեք աշխատակցի կարտաքսի

Բրատիսլավայում Ռուսաստանի դեսպանության երեք աշխատակից մեկ շաբաթվա ընթացքում պետք է հեռանան Սլովակիայից: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Էդուարդ Հեգերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ըստ արդիական աշխարհաքաղաքական իրավիաճակի, ինչպես նաև Չեխիայիում տիրող իրավիճակի համաձայն՝ Բրատիսլավայում ՌԴ դեսպանության երեք աշխատակից յոթ օրվա ընթացքում պետք է հեռանան Սլովակիայի տարածքից»,- ասել է Հեգերը:

Ավելի վաղ Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը հայտարարել էր, որ կտրուկ քայլեր կձեռնարկի՝ հաջակցություն Չեխիայի, որտեղ 2014 թվականին պայթյուններ են տեղի ունեցել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չեխիայի իշխանություններն օրեր առաջ որոշում էին կայացրել արտաքսել ՌԴ դեսպանության 18 աշխատակցի նրանց մեղադրելով ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության սպա լինելու և 2014 թվականին Չեխիայի Վրբետիցե գյուղի զինապահեստում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը ներգրավված լինելու մեջ: Այս որոշմանը հաջորդել են պատասխան քայլեր երկու երկրի կողմից:  

Քաղաքականություն

Պատահարներ