ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի բլոգերը ցուց է տալիս Լուկաշենկոյի և Մեհրիբան Ալիևայի հանդիպման վայրը

Հանդիպման վայրը փոխել չի կարելի: Ապրիլի 23-ին ադրբեջանցի քաղաքական բլոգեր Օրհան Աղաևը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որում նա հայտարարել է, որ, ինչպես խոստացել էր, ցույց է տալիս այն հյուրանոցը, որտեղ հանդիպել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահի կինը՝ Մեհրիբան Ալիևան:

 

Օրհան Աղաևը տեսանյութում, քայլելով դեպի Բեռլինի ԱԴԼՈՆ հյուրանոց, նշում է, որ սա Բեռլինում՝ Մեհրիբան Ալիևայի սիրված հյուրանոցներից մեկն է, և հայտնում է, որ Լուկաշենկոն ու Մեհրիբանը այնտեղ հանդիպել են 2018, 2019 և 2020 թվականներին: Բլոգերը պնդում է, որ Ալիեւան հենց այստեղ է ծախսում մարդկանցից գողացված փողերը: Հարկ է նշել, որ տեսանյութը ցույց է տալիս հյուրանոցի գտնվելու վայրը: Այն գտնվում է Բեռլինի դարպասների մոտ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների հարևանությամբ եւ կարելի է ասել, որ այդ հյուրանոցում մնալը բավական թանկ հաճույք է: Նշենք, որ ժամանակ առ ժամանակ համացանցում լուրեր են շրջանառվում Բելառուսի նախագահի Ադրբեջանի նախագահի կնոջ Մեհրիբան Ալիեւայի հետ սիրավեպի մասին:

Քաղաքականություն

Պատահարներ