ԵՂԱՆԱԿ. Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` 

Ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։  


-

 


Երևան քաղաքում՝ 

Ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի երեկոյան ժամերին, 27-29-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: 


 

Քաղաքականություն

Պատահարներ