Երևանում 19–ամյա քաղաքացին փորձել է նետվել 14-րդ հարկից

19–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Արգիշտի փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 
Մասնավորապես`այսօր, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ 

«Պարզվել է, որ քաղաքացին փորձել է նետվել բնակարանի պատշգամբից։ Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ կանխել են Ա․ Գ․-ի (ծնված 2002 թ.) ինքնասպանության փորձը»,–նշված է հաղորդագրության մեջ։ 

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կետրոնի բաժին: 


 

Քաղաքականություն

Պատահարներ