Հայկական «Փախուստ Շոուշենկից». իրավապահները զարմացած են

Ռոստովի շրջանում ոստիկանության բաժանմունքից փախուստի է դիմել շորթում կատարելու համար ձերբակալված Աշոտ Մովսիսյանը, ով սպասում էր հայրենիք արտաքսվելուն: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Մովսիսյանին ոստիկանի համազգեստ հագած ընկերն է օգնել, որ փախչի: 

«Անհայտ անձը ներկայացել է իբրև Կրասնոդարի շրջանի ՆԳՆ օպերատիվ աշխատակից, հայտարարել, թե պետք է ձերբակալվածին իր հետ տանի` անհայտ օպերատիվ գործողությունների իրականացման համար: Ականատեսներից մեկի վկայությամբ` տղամարդը մորուք ուներ, նա համառ էր, թեպետ որևէ փաստաթուղթ չէր ներկայացրել: Արդյունքում անհայտ անձին հանձնեցին ձերբակալված Մովսիսյանին»,- հայտնում է կայքը: 

Փախուստի մասին ոստիկանները հասկացել են միայն ժամեր անց: Փախուստի դիմած անձինք հեռու գնալ չեն կարողացել. շուտով ձերբակալվել են:

Քաղաքականություն

Պատահարներ